Երևանի հրապարակներից մեկը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»

Armenpress 12:59, 16 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված միջնորդության՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը ներկայացրել է առաջարկություն՝ Արգենտինայի դեսպանության հարակից, Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակն «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին։

Վերոհիշյալ առաջարկության վերաբերյալ առկա է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի դրական կարծիքը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am