ԵՄ և ԱԼԳ երկրների արտգործնախարարները կքննարկեն բրյուսելյան գագաթնաժողովի կազմակերպման հարցերը

Armenpress 21:06, 15 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները խորհրդի նիստի շրջանակում հանդիպում են ունենալու Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների, այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը:   

Հանդիպման ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱԼԳ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am