Իսրայելցի գրող Դավիթ Գրոսմանը Միջազգային Բուքերյան մրցանակի հաղթող Է դարձել

Armenpress 10:22, 15 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի գրող Դավիթ Գրոսմանը Լոնդոնում ճանաչվել Է Միջազգային Բուքերյան մրցանակի հաղթող: Նա այդ պարգեւին արժանացել Է A Horse Walks Into a Bar («Ձին մտնում Է բար») վեպի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր առմամբ «կարճ ցուցակում» տեղ Էին գտել վեց հավակնորդներ: Ի տարբերություն Բուքերյան մրցանակի, որը հիմնվել Է 1969 թվականին եւ ամեն տարի շնորհվում Է նախկին Բրիտանական համագործակցության երկրների գրողներին, Միջազգային Բուքերյան մրցանակը հիմնվել Է 2004 թվականին եւ ընդհուպ մինչեւ 2016 թվականը հանձնվում Էր երկու տարին մեկ: Այժմ այն գրականության ասպարեզում ձեյռքբերումների համար շնորհում են ամեն տարի: Դափնեկիր կարող Է դառնալ ցանկացած այն գրքի հեղինակը, որը թարգմանված Է անգլերեն: Մրցանակի դրամական բաղադրիչը, որը հաղթող գրողը կբաժանի թարգմանչի հետ, կազմում Է 50 հազար եվրո (64 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am