Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը պատրաստ կլինի սեպտեմբերի 21- ին

Armenpress 15:41, 14 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացավ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին, հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողների հետ: «Անհրաժեշտ է ամեն ինչ անել նվազեցնելու հաշմանդամությունն ու երկարացնելու մարդկանց կյանքի տեւողությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաբլոյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով` վերականգնողական կենտրոններ աշխարհում ստեղծվում են հասարակության աջակցությամբ եւ ոչ միայն պետական ծրագրերով: «Այսօր գեղեցիկ համադրություն է ստեղծվել. պետական ծրագրերի, հասարակության աջակցության եւ, իհարկե, բժշկական հանրության»,-ասաց նա:

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 21-ին:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am