Տարոն Մարգարյանը ցավակցել է Արմեն Թութունջյանի մահվան կապակցությամբ

Armenpress 20:34, 8 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել ջազմեն Արմեն Թութունջյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, սիրված ջազմեն Արմեն Թութունջյանը, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայկական ջազային արվեստի զարգացման, տարածման գործում: Ցավակցում եմ Արմեն Թութունջյանի ընտանիքին, հարազատներին, հայկական ջազի սիրահարներին ու երկրպագուներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նշել է Տարոն Մարգարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am