Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը մոտենում է ավարտին

Armenpress 12:19, 8 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջատարների՝ Դեյվիդ Հոուելի և Դավիդ Անտոն Գուիջարոյի, դիմակայությունում ուժեղ գտնվեց Հոուելը և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Իվան Չեպարինովը և Անտոն Դեմչենկոն վաստակել են 6.5-ական միավոր և առաջատարին զիջում են կեսական միավորով: Մեր Արման Միքայելյանը 6 միավորով բաժանում է 4-18-րդ հորիզոնականները:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն -2017-ն ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am