ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվելու 2000 դրամանոց թղթադրամներ

Armenpress 18:30, 6 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվելու 2000 դրամանոց թղթադրամներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանն ասաց, որ թղթադրամների հումքը լինելու է հիբրիդային:

«Թե երբ շրջանառության մեջ կդրվի թղթադրամը, կախված է Կենտրոնական բանկի խորհրդի որոշումից: Երբ Կենտրոնական բանկի խորհուրդը վերջնական որոշում կայացնի եւ հաստատի այն, արդեն հստակ կլինեն թղթադրամի շրջանառության հետ կապված բոլոր ժամկետները»,-ասաց նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am