Աստղագետները հայտնաբերել են «դժոխային» մոլորակ՝ կիզիչ, ինչպես Արեգակը

Armenpress 16:32, 6 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են նոր արտամոլորակ, որի մակերեւույթի ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի ավելի քան 4 հազար աստիճան՝ գրեթե ինչպես Արեգակի մակերեւույթի ջերմաստիճանը, իսկ չափերով այդ մոլորակը կրկնակի մեծ Է, քան Յուպիտերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դա ամենակիզիչ մոլորակն Է, որն այս պահին հայտնի Է գիտնականներին: Այն գտնվում Է Կարապի համաստեղությունում՝ Երկրից 650 լուսային տարի հեռավորության վրա: Մոլորակն ստացել Է KELT-9b անվանումը, այն պտտվում Է KELT-9 կիզիչ աստղի շուրջը շատ մոտ հեռավորությամբ. աստղի շուրջը լրիվ պտույտ կատարելու համար այդ մոլորակին պահանջվում Է ընդամենը երկու երկրային օր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am