Պուտինը խնդրել Է ամերիկյան բիզնեսին՝ օգնել վերականգնելու ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները

Armenpress 16:16, 2 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը: Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից եւ դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նոր վարչակազմին»,-ասել Է Պուտինը՝ հունիսի 2-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Ռուսաստան-ԱՄՆ» բիզնես-երկխոսության ընթացքում:

Ռուսաստանի ղեկավարը նշել Է, որ ՌԴ-ն շարունակելու Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը հարաբերությունների նորմալացման նպատակով, բայց դրա համար երկուստեք ջանքեր են հարկավոր:

Միայն ԱՄՆ-ի հետ ամուր առեւտրական ներդրումային կապերը կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից, ընդգծել Է Վլադիմիր Պուտինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am