Թրամփը որոշում Է ընդունել Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

Armenpress 16:46, 31 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել դուրս գալ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Axios լրատվական ընկերության կայքը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք տեղեկատվություն ունեն համապատասխան որոշման վերաբերյալ:

Նշվում Է, որ համաձայնագրից դուրս գալու մանրամասները մշակվում են պաշտոնյաների ոչ մեծ խմբի կողմից, որի մեջ մտնում Է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Պրյուիտը:

G7-ի ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում փորձել են, ի թիվս այլ բաների, միասնության հասնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցում, սակայն մայիսի 27-ին ամփոփիչ հռչակագրում հարկադրված են եղել ընդունել իրենց պարտությունը ԱՄՆ-ի բռնած դիրքի պատճառով, որը չի միացել Փարիզյան համաձայնագրի շուրջ կոնսենսուին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am