Telegram-ը հաստատել Է առանձին երկրներում մեսենջերի աշխատանքի խափանումը

Armenpress 16:19, 31 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram ընկերությունը հաստատել Է մեսենջերի web-տարբերակի աշխատանքի խափանման վերաբերյալ Twitter-ի օգտատերերի բազմաթիվ հաղորդագրությունները մի շարք երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Առանձին օգտատերեր նշում են, որ խափանումը շարունակվում Է մեկ ժամից ավելի: Ընկերությունը խափանումը բացատրում Է դոմենային անունների (DNS) համակարգի հետ կապված խնդիրներով: Մեսենջերի շարժական հավելվածները շարունակում են աշխատել, ընդգծում Է Telegram-ը:Ընկերությունը հայցում Է իր օգտատերերի ներողամտությունը, ինչպես նաեւ հուսով Է, որ շուտով խնդիրները կվերացվեն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am