Մարկո Ռոյսը բաց կթողնի մի քանի ամիս

Armenpress 16:52, 29 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի  ազգային թիմի անդամ Մարկո Ռոյսը խաղադաշտ դուրս չի գա մի քանի ամիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիա»-ն մրցում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ: Մարկո Ռոյսը այդ խաղում վնասել էր ծունկը: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ռոյսը բաց կթողնի մի քանի ամիս, սակայն հստակ ժամկետ չի նշվում:

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիա»-ն դարձել էր գավաթակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am