British Airways-ի ուղեւորները, երրորդ օրն Է՝ տառապում են համակարգչային խափանումից

Armenpress 13:06, 29 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի միանգամից մի քանի հրատարակություններ՝ Daily Mirror-ը, Financial Times-ը, Daily Telegraph-ը, առաջին Էջերում տպագրել են նյութեր, որոնք նվիրված են British Airways ավիաընկերության համակարգիչների աշխատանքում տեղ գտած խոշորագույն խափանմանը, որի հետեւանքները մայիսի 27-ից հետո կարող են զգացվել եւս մի քանի օր, երբ Միացյալ Թագավորության խոշորագույն ավիափոխադրողի բոլոր չվերթերը չեղարկվեցին Լոնդոնի Հիթրոուի եւ Գեթվիքի օդանավակայաններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Հարյուրավոր մարդիկ Էին գանգատվում տեղեկատվության պակասից եւ իրենց ժամանակին իրազեկելու ավիաընկերությունների աշխատակիցների անկարողությունից: Չնայած խափանումից տուժածներին հյուրանոցներում տեղավորելու եւ այնտեղ նրանց մնալու եւ սնվելու համար վճարելու ընկերության հանձնառությանը, ոչ բոլոր ուղեւորներին Է վնասի փոխհատուցում տրամադրվել: «Տանջված հանգստացողները քնել են յոգայի համար փոքրիկ գորգերի եւ ծածկոցների վրա, որոնք բաժանել Է անձնակազմը, մինչդեռ մյուսները փորձել են նիրհել ուղեբեռի սայլակներին»,- գրում Է Daily Mirror-ը: Մայիսի 29-ին նաեւ ճշտվել Է տուժածների թիվը՝ շուրջ 200 հազար: British Airways-ում բազմիցս ներողություն են խնդրել պատահածի համար եւ հայտնել, որ Գեթվիքից եւ Հիթրոուից չվերթերը լրիվ չափով կվերականգնվեն մայիսի 30-ից ոչ շուտ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am