ԶԼՄ-ները արտասովոր կարմիր բռնկումներ են նկատել Սպիտակ տան լուսամուտներին

Armenpress 12:39, 29 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Սպիտակ տան երկրորդ հարկում նկատվել են կարմիր գույնի վառ բռնկումներ, որոնց ծագումը չի հաջողվում որոշել: Այդ մասին հայտնել Է Fox 5 Atlanta հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բռնկումները դադարել են, բայց պաշտոնատար անձինք չեն մեկնաբանում միջադեպը»,- ասվում Է ալիքի հայտարարության մեջ, որն ուղիղ հեռարձակում Է վարում: Նշվում Է, որ բռնկումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը մոտավորապես 20:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am