Փորձագետները նշել են WannaCry վիրուսի հնարավոր ստեղծողներին

Armenpress 12:33, 29 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիբեռանվտանգության մասնագետները պարզել են, որ WannaCry շորթիչ-վիրուսի ստեղծողները կարող են լինել Հարավային Չինաստանից, Հոնկոնգից, Թայվանից կամ Սինգապուրից: Այս մասին հայտնել Է South China Morning Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգների Flashpoint ընկերության փորձագետները կատարել են վիրուսի կոդի լեզվաբանական վերլուծություն, որը ցույց Է տվել, որ դրա ստեղծողը չինարենի հարավային բարբառի կրող Է: Նախնական կոդում օգտագործված տերմիններից մեկը բնորոշ Է Չինաստանի հարավային մարզերի, ինչպես նաեւ Հոնկոնգի, Թայվանի եւ Սինգապուրի համար, նշում են հետազոտողները: Նրանց նաեւ հաջողվել Է պարզել, որ սկզբնապես կոդը գրվել Է չինարեն, իսկ այնուհետեւ թարգմանվել անգլերեն: Ավելի վաղ ԱՄՆ-ի Symantec ընկերությունը, որն զբաղվում Է հակավիրուսային ծրագրային ապահովման մշակմամբ, հայտարարել Է, որ WannaCry վիրուսի ստեղծման հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի ցանցահենները: Մայիսի 12-ին անհայտ ցանցահենները փորձել են 74 երկրներում գրոհել Windows գործառական համակարգով համակարգիչների վրա: Ամբողջ աշխարհում 45 հազար կիբեռհարձակում Է կատարվել ծածկագրիչ-վիրուսի օգտագործմամբ, ընդ որում ամենամեծ թվով վարակումների փորձեր գրանցվել են Ռուսաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am