Թրամփի վարչակազմը ցանկանում Է ՌԴ-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջը. WP

Armenpress 10:50, 29 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում Է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված Է լուծելու Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով «ամերիկացի պաշտոնատար անձանց եւ կողմնակի փորձագետների», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տվյալներով՝ այդ նախաձեռնությունը տնօրինում Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն իբր արդեն այդ հարցը քննարկել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բացի դրանից, պնդում Է հրատարակությունը, ընթանում Է նոր ռազմավարության մշակման «միջգերատեսչական գործընթաց», որին մասնակցում Է նաեւ փոխնախագահ Մայքլ Փենսի աշխատակազմը: The Washington Post-ը նաեւ նշում Է, որ Թիլերսոնը մտադիր Է Պետդեպարտամենտի հատուկ դեսպանորդ նշանակել սույն նախաձեռնության իրագործման համար: Ինչպես պնդում Է թերթը, այդ մարդը, մասնավորապես, ուղղակիորեն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am