Թուրքիայի զինուժը նոր հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

Armenpress 13:08, 28 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նոր հարվածներ են հասցել Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչնչացվել են PKK ապաստարաններ, սպանվել է 13 քուրդ զինյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am