Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3 անդամները հաղթանակ են տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Armenpress 20:40, 27 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի 3 անդամները հաղթանակ տարան պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր կարիերայի ընթացքում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ հաղթելով ուզբեկ Շարոֆիդին Ժուրախոնովին: Ռիո-2016-ի մասնակից Նարեկ Աբգարյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող Գագի Էդիշերաշվիլիին: Սա Նարեկի 4-րդ անընդմեջ հաղթանակն էր: Մուտքը պրոֆեսիոնալ ռինգ հաղթական էր նաև Գոռ Երիցյանի համար, ով հաղթեց ռուս Դենիս Կենժեգալիևին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am