Զինված ուժերի զինծառայողները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարեկարգման աշխատանքներին

Armenpress 17:43, 27 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակում մայիսի 27-ին մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներից անմասն չեն մնացել ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմն ու զինված ուժերի զինծառայողները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանն ավելի մաքուր ու կանաչապատ դարձնելու նախաձեռնության շրջանակում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am