Տավուշի մարզի մի շարք համայնքներում կարկուտ է տեղացել

Armenpress 21:41, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին՝ ժամը 20:10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:00-ից 19:20-ի սահմաններում Տավուշի մարզի Չինար, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիր աղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան և Գետահովիտ համայնքներում տեղացել է կարկուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի տարածքային վարչության պետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:

Նշված համայնքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ հինդրոմետ ծառայության կողմից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am