Արամ Ա. Կաթողիկոսն ահաբեկչության զոհերի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարքին

Armenpress 18:41, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Թաուատրոս Բ-ին՝ ահաբեկչության հետևանքով ուխտագնացության մասնակից 25 հավատացյալների զոհվելու կապակցությամբ: «Դարձյալ ահաբեկչությունը հարվածում է մեր քույր եկեղեցուն: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որը դարձել է ներկա ժամանակների մեծագույն չարիքը: Խոր վշտով զորակցում ենք և ցավակցություններ հայտնում Ձեր հոգևոր զավակների ընտանիքներին: Վստահեցնում ենք Ձեզ, որ այս դժվար օրերին աղոթքի, եղբայրական սիրո ու հոգևոր զորակցության ճանապարհին Ձեզ հետ ենք: Աղոթում ենք առ Աստված, որ երկնքի թագավորության մեջ ընդունի նահատակների հոգիները և նրանց ընտանիքներին պարգևի Սուրբ Հոգու մխիթարությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նշել է Արամ Ա. Կաթողիկոսը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am