Սուսերամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Armenpress 16:14, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն խոցասուսեր զենքաձեւում` Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը, իսկ ճկասուսերում` Մայքլ Հովհաննիսյանը եւ Պարգեւ Ստեփանյանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Առաջնությունը կկայանա հունիսի 11-17-ը Թբիլիսիում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am