Մանրամասներ Դավթաշենի կամրջից երեխայի ընկնելու դեպքից

Armenpress 20:32, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշենի կամրջից վայր ընկած երեխայի ինքնությունը դեռևս ճշտվում է, սակայն հայտնի է, որ նա 13 տարեկան է և արական սեռի: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 25-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ստացած վնասվածքներից երեխան մահացել է:

Հանգամանքները դեռևս պարզվում են: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am