Մխիթարյանը Եվրոպայի լիգայում տարած հաղթանակը նվիրել է բոլոր հայերին

Armenpress 11:13, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչում տարած հաղթանակը նվիրել է բոլոր հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մխիթարյանը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:

«Այնքան այնքան ուրախ եմ մեր հաղթանակով: Ես նվիրում եմ այս մրցանակը իմ ընտանիքին, Մանչեսթերին ու բոլոր հայերին»,- գրել է Մխիթարյանը՝ գրառման կողքին դնելով Հայաստանի դրոշը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը:

Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:

Բացի այդ, Մխիթարյանը դարձավ ակումբի պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ժամանակ «կարմիր սատանաների» համար գոլեր խփեց հինգ տարբեր խաղերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am