Երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին. Մխիթարյան

Armenpress 01:52, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակչում իր գոլի մասին:

«Ես շնորհակալ եմ թիմակիցներիս, քանի որ նրանց շնորհիվ եմ այսքան գոլ խփել: Ուրախ եմ, որ եզրափակչում ևս գոլի հեղինակ դարձա: «Սելտա»-ի հետ խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին: Ու խփեցի թիմակիցներիս օգնությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը:

Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատնանների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am