Վահան Մարտիրոսյանը մասնակցել է ՁԻՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Armenpress 13:04, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տեղի է ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցը խորհրդի նոր անդամների նշանակումն էր: 

Հաստատվել է վերջնական կազմը `խորհրդի 10 անդամներով: Նիստը նախագահում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խորհրդի նորանշանակ անդամներին ներկայացրել է 2016 թվականի գործունեության արդյունքները, գրանցած հաջողությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Քննարկվել են նաև 2017 թվականի ծրագրերը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am