Վախճանվել Է Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին

Armenpress 11:44, 24 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել Է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում, որտեղ նա աշխատում Էր: 
«Ալեքսանդր Բուրդոնսկին վախճանվել Է կյանքի 76-րդ տարում: Նրա հետ հրաժեշտը կկայանա թատրոնում, քաղաքացիական հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամանակը հայտնի կդառնան ավելի ուշ»,-ասել Է թատրոնի ներկայացուցիչը:
Ալեքսանդր Բուրդոնսկին խորհրդային եւ ռուս բեմադրող ռեժիսոր Է, ՌԴ ժողովրդական արտիստ (1996 թ.): Նա ավիացիայի գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին Է:

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am