Չինուհիների մեծամասնությունն աչք Է դրել զուգընկերների հարստության վրա

Armenpress 17:26, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում կանանց մեծամասնությունը նախընտրում Է հանդիպել այն տղամարդկանց հետ, որոնք երկնակի կամ եռակի ավելի շատ են վաստակում, քան իրենք: Հետազոտության այս արդյունքները հրապարակել Է The South China Morning Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ըստ հարցման տվյալների՝ առանձնակի չարչիությամբ աչքի Է ընկնում ՉԺՀ-ի կանանց 84 տոկոսը:
Հաղորդվում Է նաեւ, որ չինուհիների 60 տոկոսը պատրաստ Է իր զուգընկերոջից հեռանալ այն դեպքում, եթե երեք տարի տեւած հարաբերությունները հարսանիքով չեն ավարտվում: 
Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ տղամարդկանց 40 տոկոսը կցանկանար իր սիրելիին տեսնել ամեն օր. նման ցանկություն Է հայտնել հարցմանը մասնակցած կանանց միայն 23 տոկոսը:
Երկու սեռերի հետազոտության մասնակիցների 79 տոկոսը խոստովանել Է, որ պատրաստ Է կես տարի սիրատածել իր հավանած մարդուն, եւս 21 տոկոսը հայտարարել Է, որ կարող Է ռոմանտիկ հարաբերությունները շարունակել նաեւ հետագայում: 
«Ամենամեծամիտ տղամարդիկ ապրում են ՉԺՀ-ի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Չունցինը, Սուչժոուն եւ Գուանչժոուն»,-նշում Է հրատարակությունը: Դրա հետ մեկտեղ կանանց ավելի սիրալիր են վերաբերվում այն չինացիները, որոնք ապրում են Շանհայում, Պեկինում եւ Շենյանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am