Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ

Armenpress 17:03, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 24-ին կմասնակցի և ելույթ կունենա Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am