Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է ժամանակացույցի համաձայն

Armenpress 15:01, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրով Հայաստան-Ռուսաստան 200 մլն դոլարի միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումն իրականացվում է առանց ուշացումների, հաստատված ժամանակացույցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նրա խոսքով` նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ: «Մենք Ռուսաստանի հետ ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք Հայաստանին թույլ են տալիս ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն իրականացնել հատուկ պայմաներով, օրինակ սպառազինությունների, ռազմական տեխնիկայի, գնումների ոլորտում մենք Ռուսաստանից կարողանում ենք զենք ձեռք բերել ներքին գներով: Դա մեծ առավելություն է եւ յուրահատուկ արտոնություն է մեր երկրի համար»,-ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am