Գերգիեւի նվագախումբը Սոֆիայում բացել Է միջազգային երաժշտական փառատոնը

Armenpress 13:11, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն իր ելույթով բացել Է «Սոֆիայի երաժշտական շաբաթներ» 48-րդ միջազգային փառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Հանդիսականները՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի գլխավորությամբ, հոտնկայս ողջունել Է վիրտուոզ վարպետներին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:  
Ռուսական նվագախումբը Բուլղարիայում ելույթ Է ունեցել վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ եւ մայիսի 22-ին բուլղարական լսարանին առաջարկել Է Սերգեյ Պրոկոֆեւի, Կլոդ Դեբյուսիի, Իգոր Ստրավինսկու եւ Պյոտր Չայկովսկու երաժշտությունը: Ռուս դիրիժորն ինքը Բուլղարիա Է վերադարձել գրեթե 30 տարվա դադարից հետո:  
Բուլղարական պետության ղեկավարը մաեստրոյին պարգեւատրել Է Հանրապետության նախագահի պատվավոր նշանով՝ հոգեւոր կյանքում եւ բուլղարական մշակույթի զարգացման գործում նրա ունեցած ներդրման համար: Իսկ պրոֆեսոր Պանչո Վլադիգերովի անգան Ազգային երաժշտական ակադեմիայի ակադեմիական խորհուրդը Գերգիեւին շնորհել Է «Գիտությունների պատվավոր դոկտորի» կոչում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am