Տոտտին կա և կլինի լավագույն ֆուտբոլիստը, որիս ես երբևէ տեսել եմ. Մարադոնա

Armenpress 20:14, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, ով այժմ գլխավորում է ԱՄԷ-ի «Էլ-Ֆուջեյրա» ակումբը, իր հարգանքի տուրքն է մատուցել «Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիին՝ նրան անվանելով իր տեսած ֆուտբոլիստների մեջ լավագույնը: «Ֆրանչեկո Տոտտին Հռոմի արքան է: Նա կա և կլինի լավագույն ֆուտբոլիստը, որին ես երբևէ տեսել եմ. հարգանքներս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարադոնան:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Տոտտին կավարտի ելույթները «Ռոմա»-ում այս մրցաշրջանի ավարտից հետո՝  ավարտելով նաև ֆուտբոլիստի կարիերան: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Տոտտին մասնակցել է 17 խաղի, որոնցում միայն մեկում է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:   

Իտալիայի առաջնությանը մնացել է անցկացնել մեկ տուր: «Ռոմա»-ն ընթանում է 2-րդ տեղում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am