Հոքինգը նշել Է մարդկության գոյատեւման գլխավոր պայմանը

Armenpress 16:55, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը նշել Է մարդկության գոյատեւման գլխավոր պայմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ֆիզիկոսը պատմել Է Starmus IV գիտության եւ արվեստների միջազգային փառատոնի առթիվ պրեվյուում, փառատոն, որը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 18-ից մինչեւ 23-ը Տրոնհեյմ քաղաքում (Նորվեգիա): Փորձագետի կարծիքը մեջբերում Է The Independent հրատարակությունը:   
«Ես հաստատ հավատում եմ, որ մենք պետք Է սկսենք այլընտրական մոլորակներ փնտրել հնարավոր բանկության համար»,- ասել Է Հոքինգը: Պրեվյուի ընթացքում, որը տեղի Է ունեցել Լոնդոնում, գիտնականը նաեւ ներկայացրել Է Շվեյցարիայի Omega ընկերության ոսկե ժամացույցի նոր մոդելը, ընկերություն, որը հանդես  Է եկել որպես Starmus IV-ի հովանավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am