ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին

Armenpress 14:53, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը: Արարողությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը:
Մեդվեդեւը մայիսի 22-ին մասնակցել Է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակներում բանակցություններ Է վարել իր թուրք պաշտոնակցի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Ստամբուլ այցի շրջանակներում պետք Է կայանան նաեւ Ռուսաստանի վարչապետի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am