Սամբիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Armenpress 11:50, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականը 8 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը դարձել է արծաթե, իսկ Հարություն Սարգսյանը, Կոլյա Կարապետյանը և Էդգար Մեհրաբյանը բրոնզե մեդալակիր: Մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը նվաճել է ոսկե, Արթուր Սահակյանը` արծաթե, իսկ Մաքսիմ Մանուկյանը և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալներ:

Մայիսի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեցին Եվրոպայի սամբոյի տղամարդկանց, կանանց առաջնությունները և մարտական սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության շուրջ 300 մարզիկ-մարզուհիների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am