Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանում Է Թբիլիսի

Armenpress 10:22, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում Է Թբիլիսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին: 
Թուրքիայի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 23-ին, ինչից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման թեման հայտնի չԷ: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վրաստան Է այցելել այս տարվա մարտին: 
Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն Է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում: 2017 թվականի առաջին եռամսյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 452 մլն դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am