Հեծանվորդներն ավարտեցին պայքարը Հայաստանի խճուղու առաջնությունում

Armenpress 14:40, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Հայաստանի խճուղային հեծանվասպորտի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան պատանիները: Խմբակային վազքի 70 կմ մրցավազքում մեդալակիրներ դարձան Ամու Ասուպովը (Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և Երևանի պետական քոլեջ), Հենրիկ Երանոսյանը (Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և Երևանի պետական քոլեջ) և Նելսոն Գրիգորյանը (Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և Երևանի պետական քոլեջ):

Այս առաջնությունից հետո հայտնի դարձան այն պատանի հեծանվորդները, ովքեր հուլիսին կմասնակցեն օլիմպիական փառատոնին. Ամու Ասուպով, Հովհաննես Երանոսյան, Հենրիկ Երանոսյան և պահեստային` Արման Ազիզյան:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am