Թուրք քաղաքական գործիչը հայատյաց հայտարարություն է արել

Armenpress 12:58, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթեջին հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի ղեկավարությանն անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է T24 լրատվական գործակալությունը:

Դեսթեջին ընդգծել է, որ «Թուրքիան չպետք է որևէ հարաբերություն ունենա Հայաստանի հետ, սահմանը չպետք է բացվի»:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններից՝ «Մեծ միություն» կուսակցության ղեկավարը կոչ է արել արտաքսել երկրում բնակվող, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am