Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 10:48, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր մայիսի 19-ն է , և մենք հիշատակում ենք Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցը: Հայաստանի խորհրդարանը 118 կողմ ձայներով միաձայն դատապարտել է Օսմանյան Կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա ևս մեկ անգամ դատապարտեց բոլոր ցեղասպանությունները և Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ խորհրդարանին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am