Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տարվա լավագույն գոլ

Armenpress 10:43, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «կարմիր սատանաների» տարվա լավագույն գոլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Յունայթեդ»-ի 2016/17 մրցաշրջանի մրցանակաբաշխության ընթացքում Մխիթարյանը շեշտել է, որ չէր կարող սխավել, քանի որ փոխանցում էր ստացել «Աստծուց» (Զլատան Իբրահիմովիչ.-խմբ.):

Մխիթարյանը «կարիճ» հարվածով գոլի հեղինակ էր դարձել 2016 թվականի դեկտեմբերին` «Սանդերլենդ»-ի դեմ խաղում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am