ԱՄՆ-ը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել Է Կորեական թերակղզի. CNN

Armenpress 10:07, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել Է Կորեական թերակղզի ի լրումն արդեն այնտեղ գտնվող «Կարլ Վինսոն» ռազմանավի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը՝ հղում անելով զինվորական երկու աղբյուրների:  

Հաղորդվում Է, որ ավիակիրը Ճապոնիայի Յոկոսուկա նավահանգստից դուրս Է եկել մայիսի 16-ին տեխնիկակակն սհպասարկման շրջանն ու համապատասխան թեստերն ավարտելուց հետո: Նշանակման վայր ժամանելուց հետո ռազմանավը կզբաղվի ինքնաթիռների անվտանգ թռիչքի ու վայրեջքի ապահովման աշխատանքներով: 
Նաեւ «Ռոնալդ Ռեյգան»-ը եւ «Կարլ Վինսոն»-ը համատեղ վարժանքներ կանցկացնեն տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին:

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am