WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգն ազատ Է արձակվել

Armenpress 15:57, 17 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերկացումներ կատարող WikiLeaks ռեսուրսի իրազեկիչ զինծառայող Չելսի Մենինգն ազատ Է արձակվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը: 
Հանցագործը, որը մինչեւ սեռը փոխելը հայտնի Էր որպես Բրեդլի Մենինգ, 35 տարվա բանտարկության Էր դատապարտվել պետական գաղտնիքների հրապարակման եւ լրտեսության համար: Նա WikiLeaks -ին Է հանձնել շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:      
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականի հունվարին կրճատել Էր Չելսի Մենինգի բանտում մնալու ժամկետը: Բանտում գտնվելու ընթացքում Մենինգը երկու անգամ փորձել Է ինքնասպանություն գործել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am