Էրդողանը Միացյալ Նահանգներում է. քննարկվելու է Գյուլենի արտահանձնման հարցը

Armenpress 10:10, 16 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանին Էնդրյուս ավիաբազայում դիմավորել է ԱՄՆ պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավարի տեղակալ Ռոզմերի Պաուլին և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը: Էրդողանի հետ Միացյալ Նահանգներ են ժամանել արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, ազգային պաշտպանության նախարարները:

Թուրքիայի նախագահը հանդիպելու է ԱՄՆ գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից են լինելու չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, ինչպես նաև Սիրիայի քրդերին զինելու մասին Թրամփի կայացրած որոշմանն առնչվող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am