Հայաստանի խճուղային հեծանվավազքի մեծահասակների առաջնությանը կմասնակցեն շուրջ 60 մարզիկ

Armenpress 15:26, 15 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է խճուղային հեծանվավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 16-18-ը անցկացվելու է խճուղային հեծանվավազքի ՀՀ առաջնությունը, որին մասնակցելու են շուրջ 60 մարզիկ Երևան, Գյումրի, Վանաձոր, Մասիս և Աբովյան քաղաքներից:  Առաջնության մեկնարկային օրը մասնակիցները մրցելու են Էջմիածնից Արմավիր տանող խճուղում, երկրորդ և երրորդ օրերը՝ Արզնի քաղաքի օղակաձև խճուղում: Առաջնության բոլոր օրերին հեծանվավազքի մեկնարկները տրվելու են ժամը 16:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am