ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների մարզիկներն այլևս չեն համարվի լեգեոներներ

Armenpress 19:20, 11 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի հերթական նիստի որոշման համաձայն` ԵԱՏՄ շրջանակում անդամ երկրների մարզիկները այլևս լեգեոներ չեն համարվի:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՄ կոլեգիայի մամուլի ծառայությունից: Մինչ այս միության երկրներում գործում է արտերկրից հրավիրված մարզիկների սահմանափակում: Լեգեոներների սահմանափակում գործում է նաև եվրոպական մի շարք երկրներում: «ԵԱՏՄ կոլեգիայի նիստն այսօր ընդունեց ծանրակշիռ որոշում` հանելով լեգեոներների վերաբերյալ սահմանափակումը, որը խոչընդոտում էր մեր երկրների մարզիկներին»,- ասել է ԵՏՀ նախարարների կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:

Կանոնադրության համաձայն` ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող ակումբում միաժամանակ խաղադաշտում գտնվելու և մասնակցության իրավունք ունեին միայն երկու օտարերկրացի ֆուտբոլիստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am