Ալեն Դելոնը հայտարարել է կինոյում կարիերան ավարտելու մասին

Armenpress 12:37, 6 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում: Այս մասին  հաղորդում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը: «Սա կլինի իմ վերջին ֆիլմը, որտեղ ես մարմնավորելու եմ բռնցքամարտիկի, ով չի ցանկանում մասնակցել հերթական մենամարտին»,-հայտարարել է 81-ամյա դերասանը:

Դելոնը հեռուստաէկրաններին չէր հայտնվել 2008 թվականից: Կինոյում նկարահանվելուց զատ դերասանն աշխատել է նաեւ թատրոնում եւ սերիալներում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am