Ազատ ոճի երկու ըմբիշ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար

Armenpress 10:58, 5 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը պայքարի մեջ կմտնեն ևս երկու ըմբիշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության ազատ ոճում պայքարի մեջ կմտնեն 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը և 125 կգ քաշային Լևան Բերյանիձեն:

Մինչ այս Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Վ. Ֆրանգուլյանը և Գ. Գրիգորյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am