Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների առաջնությունը

Armenpress 23:15, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային հերթական օրը ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան` Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ), Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

Պատանեկան առաջնությանը մասնակցում են 200-ից ավել մարզիկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am