Լողի Հայաստանի առաջնությունում նոր ռեկորդ է սահմանվել

Armenpress 23:02, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարնդ Սպորտ» մարզահամալիրի լողավազանում շարունակվում է լողի Հայաստանի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երկրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան` ազատ ոճ, 200 մետր`  Արթուր Բարսեղյան, Անի Պողոսյան: Բրաս, 50 մետր Ստանիսլավ Կարապետյան, Էլեն Եսայան: Թիկնալող, 50 մետր Մայքլ Բրաուն, Անի Պողոսյան: Համալիր լող, 200 մետր Գևորգ Մարկոսյան, Եվա Ավագյան: Բատերֆլայ, 100 մետր Արթուր Բարսեղյան Վարսենիկ Մանուչարյան: Ազատ ոճ, փոխանցալող, 4х100 մետր ձևում 3:38.16 արդյունքով ռեկորդ սահմանեց «Նեպտուն»-ը, հաղթող դարձավ նաև «Ակվալենդ»-ը:

Հայաստանի առաջնությունը կշարունակվի նաև ապրիլի 30-ին

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am