Կիպրոսի Պաֆոս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված զբոսայգի

Armenpress 16:59, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Պաֆոս քաղաքում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զբոսայգի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակից:

«Գաղափարը կար 2016 թվականի սկզբնական շրջանում: Այն միաձայն ընդունվել է Պաֆոսի քաղաքապետարանի խորհրդի կողմից: Խարալամպոս Մուսկոս եւ Էվաղորաս Պալլիկարիտիս փողոցների անկյունում գտնվող հանրային կանաչ տարածությունը պիտի կոչվի՝ ի հիշատակ եւ ի պատիվ 1915-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի»,-տեղեկացրին գրասենյակից:

Զբոսայգու բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին: Միջոցառման շրջանակում այնտեղ տեղադրվելու է Հայաստանից ուղարկված խաչքար:  Բացումը կկատարեն կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը և Պաֆոսի քաղաքապետ Տիար Ֆետոնաս Ֆետոնոսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am